ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՔԻՄԻԱ > Ընդհանուր կենսաքիմիայի լաբորատոր աշխատանքներ

Ընդհանուր կենսաքիմիայի լաբորատոր աշխատանքներ

Արմեն Թռչունյան, Նարինե Հայրապետյան, Հասմիկ Կարապետյան
Ձեռնարկի նպատակն է ուսանողներին ծանոթացնել փորձարարական կենսաքիմիայի կարևոր սկզբունքներին և մեթոդական հնարքներին։ Ձեռնարկում բերված են կարևորագույն միացությունների որակական և քանակական որոշման կենսաքիմիական հիմնական մեթոդները, դրանց տեսական հիմնավորումը: Լաբորատոր աշխատանքների մանրամասն նկարագրությունը հնարավորություն կտա ուսանողներին ընկալել առաջարկվող մեթոդի սկզբունքը, նպատակահարմարությունը, դրանք իրականացնել ինքնուրույն, առանց լրացուցիչ ցուցումների, մշակել հետազոտությունների արդյունքում ստացված տվյալները։ Ձեռնարկը նախատեսված է կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիայի, կենսաբանության, բժշկության, դեղագործության տարբեր մասնագիտությունների ուսանողների, ինչպես նաև կենսաքիմիայի հիմնահարցերով բոլոր հետաքրքրվողների համար: