ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁ

ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁ

 

  Գրադարանները հոգևոր կյանքի և մշակույթի զարգացման մեջ կատարել ու այսօր էլ կատարում են անփոխարինելի դեր: Յուրաքանչյուր գրադարան կոչված է իրականացնելու իրեն հատուկ գործառույթները՝ պատմամշակութային, տեղեկատվական, հաղորդակցական, տեխնոլոգիական, մանկավարժական, վիճակագրական, սպասարկման և այլն:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը քաղաքակիրթ աշխարհում ուղեկցվում է գրադադարանային համակարգերի համապատասխան բարեփոխումներով: Հիմնականում հենց արդի առաջավոր գրադարաններն են ապահովում տեղեկատվական հագեցած շտեմարանների ստեղծումն ու ընդլայնումը, զանազան տեղեկատվական ծառայությունների մատչելի սպասարկումը՝ տեխնոլոգիական նոր միջոցներով: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանը ևս բացառություն չէ։
ԵՊՀ ԻՄ էլեկտրոնային գրադարանի կայքի ստեղծումը ևս մեկ քայլ է մատչելի և հասանելի կրթական հնարավորությունների ընձեռման ճանապարհին և համոզված ենք, որ այն մեծապես կնպաստի ուսանողների գիտական հետաքրքրությունների շրջանակի ընդլայնմանը, հաստատուն գիտելիքների հարստացմանն ու տարածմանը։
Շնորհավորում եմ մասնաճյուղի էլեկտրոնային գրադարանի կայքի ստեղծման առթիվ և համոզված եմ, որ այն հարուստ, ամբողջական ու հետաքրքիր հարթակ կդառնա ընթերացասեր ուսանողության համար: