Մանկավարժություն

ԱՄԻՐՋԱՆՅԱՆ ՅՈՒ., ՍԱՀԱԿՅԱՆ Ա.
Ուսումնական ձեռնարկը նախատեսվում է մանկավարժական բուհերի ուսանողների համար: Այն բաղկացած է «Ընդհանուր մանկավարժության հիմունքներ», «Ուսուցման տեսություն (դիդակտիկա)», «Դաստիարակության տեսություն», «Դպրոցավարություն» բաժիններից: Քննարկված և լուսաբանված են սովորողների ուսուցման և դաստիարակության արդյունավետ կազմակերպման մեթոդական և տեսական հիմունքներն ու դպրոցավարության հիմնահարցերը: Ձեռնարկը օգտակար կարող է լինել նաև ուսուցիչների, իրավաբանների, տնտեսագետների, բժիշկների, ընդհանրապես մանկավարժության հարցերով զբաղվողների համար: