Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն

Արտաշես Պապոյան, Խաչիկ Բադիկյան
Ձեռնարկը կազմված է «Ժամանակակից հայոց լեզու» դասընթացի նոր ծրագրին համապատասխան: Նրանում քննված են շարահյուսության տեսությանը վերաբերող ընդհանուր հարցեր, բառակապակցությունների, պարզ և բարդ նախադասությունների բառաքերականական և կառուցվածքային օրինաչափությունները և հարակից իրողություններ: