Վերլուծական երկրաչափության և գծային հանրահաշվի խնդրագիրք տնտեսագետների համար
Խնդրագիրքը կազմվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում «Վերլուծական երկրաչափություն և գծային հանրահաշիվ» առարկայի դասավանդման ծրագրին համապատասխան: Նախատեսված է «Տնտեսագիտություն» և հարակից առարկաներ ուսումնասիրողների համար:
Խնդրագիրքը հրատարակվել է Նորանկախ երկրների քոլեջ-համալսարանների համագործակցության շրջանակներում Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի և ԱՄՆ-ի Կալիֆորնիայի (Ֆրեզնոյի) պետական համալսարանի միջև համագործակցության շնորհիվ: