Կերպարի և համատեքստի տիպաբանությունը Հրանտ Մաթևոսյանի արձակում
Մենագրության մեջ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության բնութագրական կողմերն ու էությունը վերլուծվում են ժամանակատարածական հարաբերությունների, կերպարի տեղային ու համամարդկային ընդգրկումների, գրողի ոճի խոհական-մետաֆորային և ժողովրդական մտածողության համադրումների կառուցվածքային ու տիպաբանական սկզբունքներով: Գիրքը կարող է կիրառելի լինել բուհական մասնագիտական դասընթացներում, նաև գրողի աշխարհը մտնելու պատրաստակամություն ունեցող հետազոտողի համար: