Կառավարման փիլիսոփայություն
Թեմային նվիրված անդրանիկ հրապարակումն է: Հիմնավորված է ‹‹Կառավարման փիլիսոփայություն›› ինքնուրույն գիտաճյուղի իմացական տիրույթը, բնութագրված են հիմնական խնդիրները, առաջ են քաշվել կառավարչական իրողության փիլիսոփայական վերլուծության մի շարք հիմնարար սկզբունքներ: Ցույց է տրված կառավարման փիլիսոփայության հիմնադրույթների գործադրելիությունը զանազան խնդիրների լուծման ընթացքում:
Հասցեագրվում է փիլիսոփաներին, կառավարման տեսաբաններին, կառավարիչներին, տնտեսագետներին, ճարտարագետներին, մանկավարժներին, քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին, ձեռներեցներին, ուսանողությանը, բոլոր այն անձանց, ովքեր մասնագիտության կամ զբաղմունքի բերումով գործ ունեն մարդկանց վարքի կառավարման խնդիրների հետ: