Մոլեկուլային կենսաֆիզիկայի լաբորատոր աշխատանքների ուսումնամեթոդական ձեռնարկ
Ձեռնարկը նվիրված է կենսաբանական հետազոտություններում, մասնավորապես, կենսաբանական ակտիվությամբ օժտված մոլեկուլների և մակրոմոլեկուլների թթվա-հիմնային հավասարակշռության, pK-ի որոշման մեջ սեպեկտրաֆոտոմետրիայի մեթոդի կիրառությանը: Այդ մեթոդը հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու կենսաբանական համակարգերի կառուցվածքը տարբեր մակարդակներում, ինչպես նաև դրանցում տեղի ունեցող տարաբնույթ գործընթացները:
Ձեռնարկը պարունակում է «Մոլեկուլային կենսաֆիզիկա» ծրագրով նախատեսված դասընթացի մեջ ներառված մակրոմոլեկուլների կառուցվածքի և գործառության հետազոտմանը վերաբերող մի շարք հարցեր: