Կիրառական վիճակագրություն և տվյալների հետ աշխատանք
Ուսումնական ձեռնարկը կազմված է Երևանի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետներում բակալավրիատում դասավանդվող «Կիրառական վիճակագրություն և տվյալների հետ աշխատանք» առարկայի ծրագրին համապատասխան: Այն պարունակում է բազմաթիվ լուծված օրինակներ և ինքնուրույն լուծելու խնդիրներ:
Ուսումնական ձեռնարկում ներառված է հետևյալ նյութը` հավանականությունների տեսության սկզբունքներ, նկարագրական վիճակագրություն և գնահատման տեսություն (կետային և միջակայքային գնահատում):
Ձեռնարկը նախատեսվում է հումանիտար ֆակուլտետների բակալավրիատի ուսանողների, ինչպես նաև բոլոր այն անձանց համար, ովքեր նպատակ ունեն ստանալ սկզբնական գաղափար առարկայից և պարզագույն խնդիրներ լուծելու ունակություն: