Բարձրագույն մաթեմատիկայի լաբորատոր աշխատանքներ (թվային մեթոդներ)
Ուսումնամեթոդական ձեռնարկը նվիրված է «Թվային մեթոդներ» առարկայի լաբորատոր աշխատանքներին: Ձեռնարկի I և II մասերում դիտարկվում են հիմնական թվային մեթոդները և նկարագրվում է որոշ մաթեմատիկական խնդիրների լուծումը նրանց միջոցով: III մասում բերվում են C++ լեզվով գրված համապատասխան լաբորատոր աշխատանքների ամփոփ ծրագրերը:
Յուրաքանչյուր աշխատանքից հետո զետեղված են առաջադրանքներ ինքնուրույն կատարման համար:
Ձեռնարկը նախատեսված է բուհերի բնագիտական ֆակուլտետների ուսանողների համար: Այն կարող է օգտակար լինել մագիստրանտներին և ասպիրանտներին, որոնք իրենց հետազոտություններում առնչվում են թվային մեթոդների հետ: