ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Գ. Վ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Զ. Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Գիրքը բարձրագույն մաթեմատիկայի ժամանակակից պահանջներին համապատասխանող ուսումնական ձեռնարկ է։ Տեսական նյութը զուգակցվում է շատ օրինակներով, կիրառական բնույթի խնդիրների լուծման եղանակներով։ Մաթեմատիկական գաղափարները ներկայացված և վերլուծված են դրանց կիրառությունների տեսակետից: Կարևորված են գիտության, տեխնիկայի, տնտեսության տարբեր բնագավառներում առաջացած խնդիրները հետազոտելու և մոդելավորելու մաթեմատիկական մեթոդները: Յուրաքանչյուր գլխի վերջում տեղադրված են ինքնուրույն լուծման համար նախատեսված խնդիրներ և վարժություններ։ Ձեռնարկը նախատեսված է բուհերի բնագիտական, տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների համար: Այն օգտակար է նաև հանրակրթական ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքերի աշակերտների համար: