ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Ն. Գևորգյան, Ռ. Հովհաննիսյան, Գ. Օրդուխանյան
Սույն ուսումնական ձեռնարկը նախատեսված է ֆինանսական մաթեմատիկայի հիմնական գաղափարների և մեթոդների ուսումնասիրության համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով տոկոսադրույքների տեսությանը և դրա կիրառություններին։ Ձեռնարկի բովանդակությունը կառուցված է այնպես, որ ուսանողներին ծանոթացնի տոկոսադրույքների տեսությանը, դրամական հոսքերի կառավարմանը, անուիտետների հաշվարկման մեթոդներին, ինչպես նաև ներդրումային նախագծերի վերլուծությանը։ Բացի այդ, քննարկվում են պարտատոմսերի և բաժնետոմսերի գների հաշվարկման մեթոդները, զուտ ներկա արժեքի և եկամտաբերության ներքին նորմի որոշման եղանակները, ինչպես նաև Միջին-վարիացիայի պորտֆելային տեսությունը։ Ձեռնարկի բովանդակությունը կառուցված է այնպես, որ ուսանողներին տրամադրի ինչպես տեսական հիմքեր, այնպես էլ գործնական խնդիրների լուծման օրինակներ՝ նպաստելով նրանց վերլուծական կարողությունների զարգացմանը։