Թվային Մեթոդներ II
Գրքում տրված է հանրահաշվի, մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների խնդիրների լուծման թվային մեթոդների հիմունքների համակարգված շարադրանքը: Որպես ուսումնամեթոդական ձեռնարկ դասագիրքը նախանշված է համալսարանների ֆիզիկամաթեմատիկական մասնագիտությունների և բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատությունների ուսանողների և ասպիրանտների համար: Այն կարող է օգտակար լինել նաև թվային հաշվարկների հետ առնչվող մասնագետներին: Յուրաքանչյուր գլուխ եզրափակվում է ինքնուրույն աշխատանքի համար նախատեսված խնդիրներով և վարժություններով:
Գրքի երկրորդ մասը ընդգրկում է նորմավորված տարածություններում մոտարկումների տեսությունը, թվային ինտեգրման, սովորական և մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների թվային լուծման մեթոդները: