ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ > Զինվորի հոգեկան հատկությունների գնահատման և զարգացման մեթոդներ

Զինվորի հոգեկան հատկությունների գնահատման և զարգացման մեթոդներ

Հրանտ Ավանեսյան, Նարինե Հարությունյան, Սահակ Հովհաննիսյան, Լուսինե Ստեփանյան, Էլինա Ասրիյան
Սույն ձեռնարկում ընդգրկված նյութը մշակվել է ԵՊՀ փորձարարական հոգեբանության գ/հ լաբորատորիայի բազային ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների հիման վրա: Ձեռնարկում ներկայացված են ռազմական գործունեության համար առաջնային համարվող հոգեկան գործընթացների, զինծառայողների անձնային առանձնահատկությունների ախտորոշմանը և դրանց զարգացմանն ու շտկմանը ուղղված ադապտացված, հուսալի և վալիդ մեթոդիկաներ, զարգացնող և ձևավորող վարժություններ: Տրված են վերոհիշյալ հոգեբանական երևույթները բնութագրող հակիրճ տեսական հիմնավորումներ, ինչպես նաև առաջարկվող գործիքակազմի կիրառության հստակ ընթացակարգեր: Ներկայացված բոլոր մեթոդիկաների և վարժությունների բովանդակությունն ու նկարագրությունը հնարավորություն են ընձեռում ոչ միայն ախտորոշել, այլև ձևավորել և զարգացնել ռազմական գործունեության համար անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ: Ձեռնարկը հասցեագրված է ՀՀ ԶՈՒ հոգեբան-սպաներին, ինչպես նաև արտակարգ և ճգնաժամային իրավիճակների հոգեբանությամբ մասնագիտացող մագիստրոսներին, գործնական հոգեբաններին: