Յուրային-օտար. սոցիոմշակութային համատեքստ
Մենագրությունը նվիրված է սոցիոմշակութային իրականության և
ինքնության կառուցարկման, ինչպես նաև համաշխարհայնացման համատեքստում միջմշակութային հաղորդակցման, երկխոսության և բազմամշակութային հասարակության ձևավորման գործընթացներում յուրայինի և օտարի փոխհարաբերության և գործառական նշանակության
վերլուծությանն ու պարզաբանմանը:
Մենագրությունը հասցեագրված է հասարակական գիտությունների մասնագետներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են ժամանակակից գլոբալ սոցիոմշակութային փոխակերպումներում մարդկության միասնականացման և տարբաժանման հիմնախնդիրներով: