Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքները
Ձեռնարկի առաջին գրքում սահմանվում է խոսքն իբրև երևույթ, համառոտ ակնարկով ներկայացվում է խոսքի մասին եղած ըմբռնումների պատմությունը, քննվում են խոսքի կառուցվածքային առանձնահատկությունները, նրա դրսևորման տարատեսակությունները, լեզվի կառուցվածքային տարրերի` հնչյունային կազմի, բառապաշարի և քերականական համակարգի` խոսքի մեջ ունեցած դերի ու ոճական արժեքների հարցերը: