Խնդիրների լուծում Prolog լեզվով

Արմեն Կոստանյան
Ձեռնարկում դիտարկվում է տրամաբանական ծրագրավորման Prolog լեզուն, որն այլընտրանք է պրոցեդուրային ծրագրավորման այնպիսի լեզուների, ինչպիսիք են C++-ը, C#-ը, Java-ն, Pascal-ը և այլն: Ներկայացվում են սիմվոլային տողերի, մատրիցների, գրաֆների, ավտոմատների և քերականությունների մշակման մի շարք խնդիրներ, որոնցում շեշտադրվում է խնդիրների լուծման ոչ պրոցեդուրային (դեկլարատիվ) մոտեցումը: Prolog լեզվի առավելությունները ընդգծելու համար հատուկ ուշադրություն է հատկացվում անդրադարձ տվյալների կառուցվածքների մշակման խնդիրներին: Ձեռնարկի վերջում բերվում են լեքսիկական և շարահյուսական վերլուծության խնդիրների ընդհանրացված լուծումներ: