Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ձևավորումը և գործունեությունը 1918 – 1920 թթ.
Մենագրությունում սկզբունքորեն նոր մոտեցում է ցուցաբերվում քննարկվող հիմնահարցերին, պարզաբանվում է Հայաստանի Հանրապետությունում 1918-1920 թթ. ընթացած ազգային-պետական անվտանգության համակարգի ձևավորման գործընթացներին, կառավարության դիրքորոշմանը և գործունեությունը պետական անվտանգության համակարգի կարևորագույն օղակների` հետախուզական և հակահետախուզական ծառայության, ՆԳՆ ուժային կառույցների, միլիցիայի և այլ մարմինների կազմակերպման ու ուղղորդման գործում: Մենագրությունում նորովի են բացահայտվում հետախուզության և բանակի փոխհարաբերության ու ռազմաքաղաքական ուժերի հայեցակարգերը: Նախատեսված է պատմաբանների, միջազգայնագետների, քաղաքագետների և լայն հասարակության համար: