Քաղաքական մշակույթ
«Քաղաքական մշակույթ» դասընթացի ուսումնական ծրագիրը մշակվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսումնամեթոդական խորհրդի և քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի կողմից ներկայացված կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան: Այն նախատեսված է «Քաղաքագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Հանրային կառավարում» բաժիններում ընդգրկված ուսանողների և առհասարակ քաղաքական մշակույթի հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար:
«Քաղաքական մշակույթ» դասընթացի ուսումնական ծրագրի խնդիրն է կազմակերպել և իրացնել բարձրագույն քաղաքագիտական կրթություն: Ներկայացված ծրագիրը դասախոսի և ուսանողի համատեղ ուսումնական գործունեության շրջանակներում հանդես է գալիս որպես գիտելիքի յուրացման, նոր տեղեկատվության և գործնական կողմնորոշումային հմտությունների ուղեցույց:
Ուսումնասիրվող դասընթացի հիմնական նպատակն է ձևավորել զարգացած քաղաքական մտածողությամբ քաղաքացի և պրոֆեսիոնալ քաղաքագետ: