Ֆինանսական մենեջմենթ
Սույն ձեռնարկում պարզաբանված են մենեջմենթի էությունը` ֆինանսների կառավարման և բանկային համակարգում: Այն նախատեսվում է պետական և ոչ պետական բուհերի, քոլեջների, տեխնիկումների «Ֆինանսներ և բանկային գործ», «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությունների ուսանողների համար: Սակայն օգտակար կլինի նաև «Էկոնոմիկա և կառավարում», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», ինչպես նաև տնտեսագիտական այլ մասնագիտությունների սովորող ուսանողների, դասախոսների, բանկային համակարգի և ֆինանսական մարմինների աշխատողների, ձեռնարկությունների ղեկավարների ու մասնագետների (կադրերի որակավորման բարձրացման ունկնդիրների), անհատ ձեռներեցների համար: