Վանկի դերը հայերենի հնչույթաբանության մեջ

Հովհաննիսյան Հ.
Աշխատության մեջ առաջին անգամ հայ լեզվաբանների ուշադրությանն է ներկայացվում հնչույթաբանական վերլուծություն` ինքնահատույթային տեսության շրջանակներում: Լեզվի տեսության արդի` ոչ գծային սկզբունքների ու մեթոդների կիրառումով, փորձ է արվում տեսականորեն հիմնավորել ու բացատրել, թե լեզվաբանական, և մասնավորապես` հնչույթաբանական ինչպիսի գործընթացներով, սկզբունքներով ու կանոններով են պայմանավորված սովորաբար սոսկ նկարագրությամբ ներկայացվող լեզվական իրողությունները: Վերլուծության մեջ քննարկվող տեսական հարցերը սերտորեն առնչվում են հնչույթաբանության, հնչյունաբանության, լեզվի հոգեբանության, մանուկների և մեծահասակների կողմից լեզվի յուրացման, ինչպես նաև ճանաչողական լեզվաբանության այլ ոլորտների հետ: