Իրանի պատմություն

Վահան Բայբուրդյան
Աշխատությունն առաջին փորձն է հայերենով ընթերցողին մատուցելու Հայաստանի դարավոր հարևան Իրանի ամբողջական պատմությունը՝ հնագույն ժամանակներից սկսած, երբ Իրանական բարձրավանդակում երևան եկան առաջին պետական կազմավորումները, և սկսեցին զարգացում ապրել իրանական հարուստ մշակույթն ու քաղաքական կյանքը: Աշխատությունում պատշաճ ուշադրություն է դարձվել հայ-իրանական պատմական առնչությունների լուսաբանմանը՝ երկու ժողովուրդների պատմության արշալույսից սկսած մինչև մեր օրերը: Գրքում զգալի տեղ է հատկացվում նաև իրանական հարուստ մշակույթի և նրա տեղի ու դերի բացահայտմանը համաշխարհային մշակութային արժեքների և քաղաքակրթության դարավոր ձեռքբերումների գանձարանում: