Ուիթմենյան ավանդույթները և XX դարի առաջին կեսի ամերիկյան պոեզիան

Վահե Արսենյան
Սույն մենագրությունը նվիրված է 19-րդ դարի ամերիկացի աշխարհահռչակ նորարար բանաստեղծ Ուոլթ Ուիթմենի «Խոտի տերևները» բանաստեղծական ժողովածուին: Վերոգրյալ ժողովածուն, որն անգնահատելի հետք է թողել համաշխարհային գրականության ընթացքի վրա, ներկայացվում է որպես էպիկական ստեղծագործություն, որի հիմնանպատակը ընդամենը երկու հարյուր տարվա պատմություն ունեցող պետության քաղաքացու՝ ամերիկացու ազգային առանձնահատկություններն ու տեսակը հատկանշելն է: Լայն անդրադարձ է կատարվում Ու. Ուիթմենի գրական ազդեցությունների լուսաբանմանը, որը, բացի անգլագիր աշխարհից ու Եվրոպայից, ծավալվում-հասնում է մինչև Հնդկաստան, Չինաստան, Աֆրիկա, նաև Հայաստան: Մենագրության վերջին գլխում մանրամասնորեն քննվում են Ու. Ուիթմենի պոեզիայի ոճառիթմական համակարգի առանձնահատկությունները: