Տվյալների կառույցներ

ՃԱՂԱՐՅԱՆ Մ.
Ձեռնարկում նկարագրված են ԷՀՄ-ում տվյալների ներկայացման և պահպանման տարբեր կառույցներ, նրանցից յուրաքանչյուրի համար դրված են երկու հայտնի և շատ կիրառելի խնդիրներ՝ փնտրման (որոնման) և կարգավորման (տեսակավորման), ըստ յուրաքանչյուր կառույցի տրված են առաջարկվող ալգորիթմների ժամանակային և հիշողության ծավալային գնահատականները: Բերված են համապատասխան օրինակներ, ծրագրեր: Առաջարկված են հետազոտություն և վերլուծություն պահանջող խնդիրներ: Նախատեսված է «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ուսանողների, ինչպես նաև ծրագրավորման խնդիրներում տվյալների տարբեր կառույցներ օգտագործողների համար: