Թվային մեթոդներ I
Գիրքը նպատակ ունի ծառայելու որպես դասագիրք Հայաստանի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում «Թվային մեթոդներ» առարկայի դասավանդման համար: Դասագրքում շարադրված նյութը համաձայնեցված է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում դասավանդվող «Թվային մեթոդներ» առարկայի ծրագրի հետ: Այն կարող է օգտակար լինել բոլորին, ովքեր իրենց գործունեությունում առնչվում են թվային հաշվարկների հետ: