ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > Ցանկ > ԹՎԱՅԻՆ ՖԻՐՄԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ԹՎԱՅԻՆ ՖԻՐՄԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Վարդան Սարգսյան
Գիրքը նվիրված է տեղեկատվական համակարգերի միջոցով ժամանակակից ձեռնարկության կառավարման խնդիրներին: Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը դարձել է մրցակցային առավելությունների հասնելու և դրանք պահպանելու կարևորագույն գործոններից մեկը: Նկարագրված են ժամանակակից տեխնոլոգիաները և համակարգերը, դրանց կիրառման առանձնահատկությունները և զարգացման ուղղությունները: Գրքում կենտրոնական է հանդիսանում ”Թվային Ֆիրմա” գաղափարը, որի գործունեությունը ամբողջովին հիմնված է տեղեկատվական տեխնոլոգիաների վրա: Նկարագրված բազմաթիվ գործնական օրինակները առավել ընկալելի են դարձնում արծածված թեմաները: Գիրքը նախատեսված է որպես ուսումնական ձեռնարկ ”Տեղեկատվական համակարգերի կառավարում” մագիստրոսական ծրագրի շրջանակներում, ինչպես նաև կարող է հետաքրքրություն ներկայացնել տնտեսության կառավարման գիտագործնական խնդիրներով զբաղվողների համար: