Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները. մեթոդաբանություն և արդյունքներ

Մարկոսյան Ա.
Աշխատությունը վերաբերում է տնտեսական անվտանգության հիմնախնդիրների ամբողջ սպեկտրին և հնարավորություն է տալիս մտորել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ ՀՀ տնտեսական անվտանգության ռազմավարությունը, տնտեսական անվտանգության գնահատումը, ապահովման ուղղություններն ու մեխանիզմները, երկրի տնտեսական շահերի ապահովումը տարածաշրջանում: Տեսական մոտեցումներից և անվտանգության ժամանակակից մեկնաբանություններից բացի, գրքում ներկայացվել է տնտեսական անվտանգության որոշակի՝ ընտրված ցուցանիշների (տնտեսական, սոցիալական, քաղաքական) և ամբողջ համակարգի վիճակը Հայաստանի Հանրապետությունում և Հարավկովկասյան տարածաշրջանում: