The Handbook of BUSINESS ENGLISH DIALOGUE IN AUTHENTIC CONTEXTS
Գիրքը գործարար անգլերենի բանավոր և գրավոր խոսքի զարգացմանը միտված ուսումնական ձեռնարկ
է՝ նախատեսված կառավարում, կառավարման հոգեբանություն և գործարար
հոգեբանություն ուսումնասիրող բակալավրիատի ուսանողների համար:
Կառուցվածքային առումով ուսումնական ձեռնարկը բաղկացած է 8 բաժին-դասերից,
գործարար անգլերեն գրավոր հաղորդակցության բաժնից և լրացուցիչ
ընթերցանության համար նախատեսված բաժնից: Յուրաքանչյուր բաժին-դաս
հիմնված է հստակ թեմայի վերաբերյալ չպարզեցված և ոլորտային իրական աշխարհի
բնագրային տեքստերի վրա, որոնց շուրջ հեղինակները առաջարկում են
հաղորդակցական-տրամաբանական բնույթի մշակված վարժանքների համակարգ՝
ուսանողներին կողմնորոշելով ստացված տեղեկատվության հիմա վրա հետագայում
լայն վերլուծության որոնման հարցում։ Հավաստի տեսանյութերն ուսանողներին
հնարավորություն են տալիս լսելու և քննադատաբար ընկալելու տեղեկատվությունը,
ինչպես նաև զարգացնելու իրական կյանքի ոլորտային թեմատիկ իրավիճակներում
հաղորդակցվելու համար անհրաժեշտ խոսքի հմտությունները: Իրական քեյսդեպքերը նպաստում են կարդացածի ըմբռնմանը, տեղեկատվության վերլուծությանը
և քննարկման ծավալմանը: Ձեռնարկը ներառում է նաև գործարար անգլերենի
գրավոր հաղորդակցության հմտությունների կատարելագործմանն ուղղված բաժին և
ոլորտային լրացուցիչ ընթերցանության համար նախատեսված բաժին:
Ուսումնական ձեռնարկն օգնում է մանրակրկիտ ուսումնասիրել ոլորտային տվյալ
թեման, ինչպես լսարանային պայմաններում, այնպես էլ արտալսարանային և
ինքնուրույն ուսումնառության դեպքում։ Բացի այդ, ձեռնարկը կարող է օգտակար
լինել գործարար անգլերեն ուսումնասիրող լայն շրջանակների համար: