Տեքստ, փոխաբերականություն, մեկնաբանություն

Սեդա Գասպարյան, Արմինե Մաթևոսյան
Մենագրությունը նվիրված է բանասիրության կարևորագույն խնդիրներից մեկի՝ գեղարվեստական ստեղծագործության ընկալման, հասկացման ու մեկնաբանման հարցերի քննությանը, որն այսօր էլ արդիական է: Արծարծվող հարցերը էապես կարևոր են թե՛ տեսական ու մեթոդաբանական առումով և թե՛ գործնական մեկնության մեխանիզմների առաջադրման տեսանկյունից: