Սպորտի և առողջ ապրելակերպի հոգեբանություն
Ուղեցույցի նպատակն է ուսանողներին ծանոթացնել «Սպորտի և առողջ
ապերլակերպի հոգեբանություն» դասընթացի թեմատիկ բովանդակությանը,
իրազեկել ուսումնառության ընթացակարգերի, աշխատաձևերի և ակնկալվող
արդյունքների մասին, դրանով իսկ՝ նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանն ու սույն մոդուլ-դասընթացի գիտակցված ընտրությանը:
Ուղեցույցը հասցեագրված է «Հոգեբանություն» մասնագիտությամբ սովորող ուսանողներին, ինչպես նաև սպորտի, առողջ ապրելակերպի հոգեբանությամբ և առողջագիտությամբ հետաքրքրվող մասնագետներին: