Սովորողի ինքնուրույնության և մասնագիտական ինքնորոշման հոգեբանական գնահատում
Սույն մեթոդական ուղեցույցը ընդգրկում է մեր կողմից ընտրված, մշակված և տեղայնացված հարցարաններ, թեստեր, վարժություններ և տեխնիկաներ, որոնք նպատակահարմար է կիրառել ուսումնական հաստատություններում սովորողների մասնագիտական ինքնորոշման և ընտրության տարբեր խնդիրների լուծման նպատակով: Այն ուղղված է սովորողների շրջանում հոգեբանամանավարժական գնահատման ճանապարհով խթանել անձնային այնպիսի որակների ճանաչում և գիտակցում, որոնք կարող են նպաստել ինքնորոշվելու մասնագիտության ընտրության հարցերում, լինել տեղեկացված, մոտիվացված և որ ամենակարևորն է՝ կոմպետենտ՝ որպես ապագա մասնագետ: