Սմբատ Բ Տիեզերակալ թագավոր Հայոց

Արման Եղիազարյան
Մենագրության մեջ ներկայացված է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերա- կալի գահակալության շրջանի (978-990 թթ.) պատմությունը: Լուսաբանվել են խնդրո առարկա ժամանակաշրջանի հայոց պատմության բոլոր կարևորագույն հիմնահարցերը, ավատատիրական մասնատվածության խորացման հետևան- քով երկրում նոր թագավորությունների ի հայտ գալու գործընթացը, ինչպես նաև Սմբատ Բ արքայի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական դրսևորումներն ու արդյունքները: Հասցեագրված է հայագետներին և կովկասագետներին, ինչպես նաև միջ- նադարով հետաքրքրվող ընթերցողներին: