Սմբատ Բ Տիեզերակալ թագավոր Հայոց
Մենագրության մեջ ներկայացված է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերա-
կալի գահակալության շրջանի (978-990 թթ.) պատմությունը: Լուսաբանվել են
խնդրո առարկա ժամանակաշրջանի հայոց պատմության բոլոր կարևորագույն
հիմնահարցերը, ավատատիրական մասնատվածության խորացման հետևան-
քով երկրում նոր թագավորությունների ի հայտ գալու գործընթացը, ինչպես
նաև Սմբատ Բ արքայի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական
դրսևորումներն ու արդյունքները:
Հասցեագրված է հայագետներին և կովկասագետներին, ինչպես նաև միջ-
նադարով հետաքրքրվող ընթերցողներին: