ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՄԱԹԵՄԱՏԻԿԱ > Շտուրմ-Լիուվիլի եզրային խնդիրը

Շտուրմ-Լիուվիլի եզրային խնդիրը

Տ. Ն. Հարությունյան
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Դիֆրենցիալ հավասարումներ» ամբիոնում արդեն երկար տարիներ կարդացվում է «Շտուրմ-Լիուվիլի եզրային խնդիրը» դասընթացը, որի ծրագրին համապատասխանող գրականությունը կարելի է գտնել տարբեր գրքերում (տես, օրինակ, [6]-[14]) գիտական ամսագրերում (հիմնականում ռուսերենով և անգլերենով): Այս գրքում փորձ է կատարվել միավորել ծրագրին համապատասխանող վերջին արդյունքները: Գիրքը կարող է հետաքրքրել ոչ միայն մաթեմատիկոսներին, այլ նաև ֆիզիկոսներին, ովքեր ուսումնասիրում են տատանողական երևույթներ: