Հայոց լեզու և խոսքի մշակույթ

Ա. Սարգսյան, Ս. Համբարձումյան
«Հայոց լեզու և խոսքի մշակույթ» ձեռնարկը ներառում է ժամանակակից հայոց լեզվի դասընթացը՝ ընդգրկելով հնչյունաբանություն, բառագիտություն, քերականություն (ձևաբանություն, շարահյուսություն) բաժինները, ինչպես նաև խոսքի մշակույթին վերաբերող հարցեր։ Ձեռնարկը համապատասխանում է ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից մշակված պետական կրթական չափորոշիչներին: Սույն ձեռնարկի բովանդակային հիմքը դպրոցական ծրագրային դասագրքերն են: Հաշվի առնելով ՄԿՈՒ համակարգում կարողություններին միտված կրթության կազմակերպման առանձնահատկությունները՝ տեսական նյութին զուգահեռ բերվում են գործնական առաջադրանքներ։