Հայոց լեզու և խոսքի մշակույթ
«Հայոց լեզու և խոսքի մշակույթ» ձեռնարկը ներառում է ժամանակակից հայոց
լեզվի դասընթացը՝ ընդգրկելով հնչյունաբանություն, բառագիտություն, քերականություն (ձևաբանություն, շարահյուսություն) բաժինները, ինչպես նաև խոսքի մշակույթին վերաբերող հարցեր։ Ձեռնարկը համապատասխանում է ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման
ազգային կենտրոնի կողմից մշակված պետական կրթական չափորոշիչներին: Սույն
ձեռնարկի բովանդակային հիմքը դպրոցական ծրագրային դասագրքերն են: Հաշվի
առնելով ՄԿՈՒ համակարգում կարողություններին միտված կրթության կազմակերպման առանձնահատկությունները՝ տեսական նյութին զուգահեռ բերվում են գործնական առաջադրանքներ։