Ջոնաթան Լիվինգսթոն Որորը

Ռիչարդ Բախ
«Ջոնաթան Լիվինգսթոն Որորը» Ռիչարդ Բախի ամենահեղինակավոր ստեղծագործությունն է: Այն մի որորի կյանքի պատմություն է, որը նկարագրում է իր կյանքն ու ու հաջողությունները: Մի թռչուն, ով իր կյանքում թռչելու ունակությունը չի դիտարկում որպես ուտելիք հայթայթելու միջոց, այլ որպես բարձր արժեք, որպես արվեստ և որպես ապրելու ու կյանքի իմաստ: Իր թռչելու հնարավորություններում և անսահման ազատության փնտրտուքների մեջ նա գտնում է իր նման ևս մի երամի, որտեղ թռչելը նորից դիտարկվում է որպես բարձր արժեք և կատարյալին ձգտելու ուժ ու միջոց: Հետագայում, Ջոնաթան Լիվինգսթոնը նորից ետ է վերադառնում, որպեսզի արդեն սկսնակ թռչողներին սովորեցնի թռչելու արվեստը և իմաստը, նրանց հասկացնելու, որ թռռչելու ունակությունը հարկավոր չէ օգտագործել միայն ուտելիք հայթայթելու համար, այլ այն օգտագործել որպես կատարյալին հասնելու և կատարելագործվելու միջոց: