Հայաստանում դպրոցականների հոգեկան առողջության և հոգեբանական բարեկեցության հիﬓախնդիրները. ներկայիս մարտահրավերները և հաղթահարման ուղիները
Սույն զեկույցն առնչվում է դպրոցականների հոգեկան առողջության և հոգեբանական բարեկեցության հիմնարար խնդիրներին: Այն չափահասների և երեխա-հետազոտողների համատեղ աշխատանքն է: Զեկույցի նպատակն է վերլուծել Հայաստանի ավագ դպրոցներում առկա հոգեկան առողջության խնդիրների կանխարգելման և կառավարման մարտահրավերները: Այս զեկույցը նախատեսված է դպրոցական հոգեբանների, կրթության փորձագետների, երեխաների իրավունքների և երեխաների զարգացման մասնագետների, ուսուցիչների, դպրոցի ադմինիստրացիայի, ծնողների և երեխաների օգտագործման համար: