Քննադատությունն իբրև գործնական գրականագիտություն

Ժենյա Քալանթարյան
Ներկայացվող ձեռնարկը նպատակ ունի հիմնավորված դիրքորոշում ձևավորելու գրական քննադատության տեղի և դերի վերաբերյալ: Եզրահանգումները կատարվում են քննադատության պատմության ընթացքում ձևավորված օրինաչափությունների, նրա ժամանակակից դրսևորման առանձնահատկությունների, հայ, ռուս, արտասահմանյան նշանավոր տեսաբանների աշխատությունների հիման վրա: Ձեռնարկում լայնորեն լուսաբանվում են քննադատության մեթոդները, ժանրերը, գրական երկի արժևորման և մեկնաբանության սկզբունքները: Հավելվածում ներկայացվող մեթոդական տարբերակները նպատակ ունեն ուսանողների մեջ զարգացնելու ճանաչողական և գործնական հմտություններ: Գիրքը կարող է օգտակար լինել նաև գրականությամբ հետաքրքրվող լայն շրջանակների համար: