Քննադատությունն իբրև գործնական գրականագիտություն
Ներկայացվող ձեռնարկը նպատակ ունի հիմնավորված դիրքորոշում ձևավորելու գրական քննադատության տեղի և դերի վերաբերյալ: Եզրահանգումները կատարվում են քննադատության պատմության ընթացքում ձևավորված օրինաչափությունների, նրա ժամանակակից դրսևորման առանձնահատկությունների, հայ, ռուս, արտասահմանյան նշանավոր տեսաբանների աշխատությունների հիման վրա:
Ձեռնարկում լայնորեն լուսաբանվում են քննադատության մեթոդները, ժանրերը, գրական երկի արժևորման և մեկնաբանության սկզբունքները: Հավելվածում ներկայացվող մեթոդական տարբերակները նպատակ ունեն ուսանողների մեջ զարգացնելու ճանաչողական և գործնական հմտություններ:
Գիրքը կարող է օգտակար լինել նաև գրականությամբ հետաքրքրվող լայն շրջանակների համար: