Քննադատական խոսքի գործաբանական քննությունը անգլերենում

Արփինե Մադոյան
Մենագրության նպատակն է քննության առնել քննադատական խոսքի դրսևորումներն անգլերենում։ Լեզվագործաբանական, հանրալեզվաբանական և դիսկուրսի տեսության դրույթների հաշվառմամբ վեր են հանվում քննադատական ներազդեցության առանձնահատկությունները ասույթի իլլոկուտիվ և պերլոկուտիվ մակարդակներում։ Հակընդդեմ երկխոսական միավորների ուսումնասիրությունը իրականացվում է հարատեքստի, համատեքստի, ինչպես նաև հարալեզվական միջոցների հենքի վրա, ինչը հնարավորություն է ընձեռում բացահայտելու այն հաղորդակցական մարտավարություննները, որոնք կիրառվում են քննադատական խոսքում։ Կատարված հետազոտությունը կարող է արդյունավետ լինել ներդաշնակ, հակամարտություններից զերծ հաղորդակցություն իրականացնելու գործում: Աշխատությունը կարող է օգտակար լինել խոսքի ներազդեցությանը, դիսկուրսի տեսությանը, հանրալեզվաբանությանն առնչվող հարցերի քննությամբ զբաղվող լեզվաբաններին, ուսանողներին: