ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկուհի Մկրտչյան
Հրատարակության է երաշխավորել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհուրդը: Ուսումնական ձեռնարկում անդրադարձ է կատարվում քաղաքական հոգեբանության զարգացման պատմությանը, հիմնական տեսական մոտեցումներին ու մեթոդաբանական հիմքերին: Դասընթացի շրջանակներում հնարավորություն է ընձեռվում վերհանելու քաղաքական լիդերների մտածելակերպի, համոզմունքների, դրանց վրա ազդող անգիտակցական շարժառիթների, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում քաղաքական գործիչների անհատական առանձնահատկությունների դերը, ուսումնասիրելու նաև քաղաքական կոնֆլիկտների առանձնահատկությունը, գլոբալ աշխարհում դրանց հաղթահարման մեխանիզմները, հասկանալու քաղաքական գործընթացները մակրոմակարդակում: Ըստ թեմաների՝ տեսական նյութերն ընդգրկում են նաև գործնական աշխատանքներին առնչվող առաջադրանքներ: Ուսումնական ձեռնարկը նախատեսված է միջազգային հարաբերությունների և հումանիտար այլ ֆակուլտետների (սոցիոլոգիա, ժուռնալիստիկա) ուսանողների համար: