ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ > Python ծրագրավորման հիմունքներ

Python ծրագրավորման հիմունքներ

Գայանե Ղուկասյան, Մարինե Բունիաթյան, Մամիկոն Կանոյան
Ուսումնական ձեռնարկում շարադրված են Python լեզվով ծրագրավորման հիմունքները։ Ձեռնարկը կազմված է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դասավանդվող «Տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսագիտությունում» առարկայի ուսումնական ծրագրին համապատասխան և ներառում է դասավանդման ժամանակ օգտագործված նյութը: Ուսումնական ձեռնարկում ընդգրկված յուրաքանչյուր բաժնում շարադրված է համապատասխան տեսական նյութը, որին հաջորդում են գործնական օրինակներ, ծրագրային կոդեր, խնդիրներ և մեկնաբանություններ։ Ձեռնարկում ներառված են նաև բազմաթիվ առաջադրանքներ ինքնուրույն լուծելու համար։ Ուսումնական ձեռնարկը նախատեսված է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների համար: Այն կարող է օգտակար լինել հարակից մասնագիտությունների ուսանողների և դասախոսների համար, ինչպես նաև այն ընթերցողների համար, որոնք ցանկանում են տիրապետել Python լեզվով ծրագրավորման հիմունքներին։