Պրոյեկտիվ մեթոդների գիտակիրառական առանձնահատկությունների համակարգումը
Մենագրությունում ի մի են բերված հոգեդիագնոստիկայի բնագավառում հեղինակի գործնական աշխատանքի և գիտահետազոտական բազմամյա փորձի արդյունքները: Հանգամանորեն վերլուծության են ենթարկվում մասնավորապես պրոյեկտիվ թեստերով անցկացվող հետազոտության մեթոդաբանական մոտեցումները և տեխնոլոգիաները: Առաջարկվում է կիրառել «Համակցված անավարտ նկարներ» հեղինակային պրոյեկտիվ մեթոդիկան, որը կառուցված է անձի ինտեգրալային դրսևորումների վրա և ենթադրում է որակական, քանակական մեկնաբանություն:
Ներկայացված գիտակիրառական նյութը կարող է օգտակար լինել հետազոտողների, պրակտիկ հոգեբանների, դասավանդողների, հոգեբանության ֆակուլտետի մագիստրոսների և ասպիրանտների, ինչպես նաև՝ հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների համար (մանկավարժներ, սոցիոլոգներ, շուկայագետներ և
այլն):