Փորձարարական հոգեբանություն

Հրանտ Ավանեսյան
Ձեռնարկում փորձարարական հոգեբանությունը դիտարկվում է որպես ինքնուրույն գիտակարգ, որը մշակում է հոգեբանական հետազոտության տեսությունը, մեթոդներն ու պրակտիկան: Մանրամասն վերլուծված են հոգեբանական հետազոտության մեթոդաբանական հիմունքները, նկարագրված են էմպիրիկ մեթոդների դասակարգումն ու բնութագրերը: Կազմվել է փորձարարի բառարան (հայերեն): Նկարագրված են հոգեբանական գիտափորձի ընթացակարգն ու կազմակերպման առանձնահատկությունները: Հոգեբանական հետազոտությունը ներկայացված է որպես գիտական ճանաչողության յուրահատուկ գործընթաց՝ իրեն բնորոշ տրամաբանությամբ ու փուլերով։ Ձեռնարկը հասցեագրված է հոգեբանության ֆակուլտետի ուսանողներին, ասպիրանտներին և դասախոսներին, ինչպես նաև հոգեբանական հետազոտությամբ հետաքրքրվող անձանց: