Պատում, մեդիատեքստ, հակառակ հեռանկար
Գրքում ներառված հոդվածներում քննվել են հաղորդակցության էական բաղադրիչների՝ պատումի, մեդիատեքստի և ընթերցողի հոգևոր տարածքում ձևավորվող հակառակ հեռանկարի փոխառնչությունները: Դրանք դիտարկվել են լրագրագիտության, գրականագիտության, մշակութաբանության համատեքստում և միասնաբար ձևավորել մի մեգատեքստ, որ ընդունված ժանրային անվանում ունի՝ հատվածային մենագրություն: