ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ > ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ > Հայոց արևելից կողմերի և Աղվանքի պատմության ու պատմական աշխարհագրության հարցեր

Հայոց արևելից կողմերի և Աղվանքի պատմության ու պատմական աշխարհագրության հարցեր

Բաբկեն Հարությունյան
Ժողովածուն ընդգրկում է անվանի հայագետ Բաբկեն Հարությունի Հարությունյանի այն գիտական հրապարակումները, որոնք վերաբերում կամ առնչվում են Հայոց Արևելից կողմերի և Աղվանքի պատմությանն ու պատմական աշխարհագրությանը: Ներկայացվում են նաև Հայոց պատմութունը նենգափոխող ադրբեջանցի հեղինակների կեղծ ու շինծու դրույթների բացահայտմանն ու հանրայնացմանը միտված Բ. Հարությունյանի ուսումնասիրությունները: Հընթացս մեծ գիտնականը բացահայտում է Հայաստանի և հարևան երկրների պատմության այնպիսի իրողություններ, որոնք դարձյալ ու դարձյալ ցուցադրում են պատմության ադրբեջանական կեղծարարության սնանկությունը: Սույն հրատարակությունը հասցեագրվում է հայագետներին, կովկասագետներին և քննարկվող խնդիրներով հետաքրքրվող հանրությանը: