Սասնա ծռեր. պատում, մոտիվ, գրքային ավանդույթ
Մենագրությունը նվիրված է «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության բանավոր տարբերակների համեմատական քննությանն ու հայ միջնադարյան գրականության և Աստվածաշնչի հետ կապերի ուսումնասիրությանը: Առաջին անգամ հայ էպոսագիտության մեջ կատարվում է էպոսի բոլոր հրատարակված տարբերակների մանրազնին համեմատություն, դասակարգում՝ ըստ երեք տիպաբանական խմբերի (Մուշ, Մոկս, Սասուն): Բոլորովին նոր մեթոդաբանությամբ առանձնացվում են միջազգային բանագիտության մեջ ընդունված էպիկական հիպերմոտիվներն ու մոտիվները, ցույց են տրվում էպոսի դիպաշարի կառուցման մեխանիզմները, կերպարակերտման սկզբունքները, ու առանձնացվում են գեղարվեստական առանձնահատկությունները: Մենագրությունը անհրաժեշտ և օգտակար կարող է լինել ինչպես հայ ժողովրդական բանահյուսության, էպիկական ավանդույթի, հայ միջնադարյան գրականության ուսումնասիրությամբ զբաղվող հայագետներին, այնպես էլ հայկական էպոսով ու միջնադարյան մշակույթով հետաքրքվող ընթերցողական լայն շրջանակներին: