Պաշտոնական ոճ
Գիրքը նվիրված է հայերենի գործառական տարբերակներից մեկի` պաշտոնական ոճի քննությանը: Գրքում հանգամանորեն ներկայացվում են այս ոճի բառագիտական և քերականական հատկանիշները, համառոտ խոսք  է ասվում իրավաբանական և դիվանագիտական ենթաոճերի մասին: Վերլուծվում են գրագրություններում  հաճախ հանդիպող լեզվական անճիշտ կամ ոչ  նախընտրելի ձևեր,  հանձնարարվում են դրանց ճիշտ կամ նախընտրելի տարբերակները: Տրվում են նաև պաշտոնական գրագրության առանձին  ձևերի նմուշներ: 
Նախատեսված է բուհերի հասարակագիտական ֆակուլտետների ուսանողների, պաշտոնական ոլորտի աշխատողների և բոլոր նրանց համար, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են պաշտոնական խոսքին:
                
                
                
             
                        