Պառլամենտարիզմը ժամանակակից աշխարհում
Սույն աշխատությունում ուսումնասիրվում են պառլամենտարիզմի ծագումն ու տեսահայեցակարգային հիմքերի էվոլյուցիան, «պառլամենտարիզմ» հասկացության մեկնաբանությունները, պառլամենտարիզմի և ժողովրդավարության հարաբերակցության հիմնախնդիրը, Արևելյան Եվրոպայի հետկոմունիստական երկրների կառավարման համակարգերի արդիականացման հիմնախնդիրները, պառլամենտարիզմի առանձնահատկությունները հետխորհրդային երկրների փոխակերպման պայմաններում: Ձեռնարկը կարող է օգտակար լինել պառլամենտարիզմի ուսումնասիրությունների համար ինչպես տեսական, այնպես էլ գործնական տեսանկյունից:
Այն նախատեսված է բուհերի ուսանողների, հետազոտողների և պառլամենտարիզմի հիմնախնդրով զբաղվող մասնագետների լայն շրջանակի համար: